Մամուլ

Հայնտի է կացարանում զոհված 3 զինածառայողների արյան փորձաքննության արդյունքները

Հայնտի է կացարանում զոհված 3 զինածառայողների արյան փորձաքննության արդյունքները

Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից երեքի մասով նշանակված թմրաբանական փորձաքննության արդյունքները հայտնի են։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Երեք զինածառայողների դեպքում էլ արյան մեջ թմրամիջոց չի հայտնաբերվել»,- ասաց Աբրահամյանը։ Մյուսների մասով դեռևս փորձաքննությունները շարունակվում են։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող։

Կիսվել