Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել․ փլուզվել են մի քանի շենքեր
Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել․ փլուզվել են մի քանի շենքեր
Թուրքիայի Հաթայ նահանգում 5,1 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Anadolu գործակալությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 9 կմ խորության վրա: Փլուզվել են մի քանի շենքեր, որ վնասվել էին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով:
Նշենք, որ Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը, այսօր հայտարարել է երկրի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությունը։
Ըստ նույն աղբյուրի՝ ավելի քան 5000 հետցնցում է տեղի ունեցել տարածաշրջանում առաջին երկրաշարժից հետո։