Շոու-բիզնես

Ով է Սոնա Շահգելդյանի ամուսինը և ինչու է երգչուհին թաքցնում նրան

Ով է Սոնա Շահգելդյանի ամուսինը և ինչու է երգչուհին թաքցնում նրան

Այսօր՝ փետրվարի 14-ին, երգչուհի Սոնա Շահգելդյանը նշում է ծննդյան 37-րդ տարեդարձը: ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ տարեդարձի առթիվ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես կունենա մենահամերգ:

«Կենդանի հնչողությամբ, գեղեցիկ համերգ է լինելու, սիրով հրավիրում եմ իմ բոլոր երկրպագուներին»,-հակիրճ նշեց երգչուհին:

Նշենք, որ Սոնան հայկական շոուբիզնեսի արտիստներից տարբերվում է իր չափազանց անկեղծությամբ, էմոցիաներով, երբեմն նաեւ սկանդալային լինելով, եւ չնայած այս ամենին Սոնան դասվում է այն արտիստների շարքին, ովքեր խուսափում են հանրայնացնել իրենց անձնական կյանքը:

Ավելին Սոնան մինչ այսօր երբեւէ ամուսնու հետ լուսանկար չի հրապարակել, իսկ որդուն սկսել է վերջին շրջանում հանրայնացնել, հրապարակել լուսանկարներ եւ նրա մասնակցությամբ վիդեո ռոլիկներ, ինչպես անում  են շատ հայտնի մայրիկներ:

ArmLur.am-ը հրապարակում է մի լուսանկար որտեղ երեւում է, թե ով է  Սոնա Շահգելդյանի ամուսինը:

sona shahgeldyan

Նշենք, որ ավելի վաղ իր հարցազրույցներում, անդրադառնալով ամուսնուն, երգչուհին նշել էր, որ երաժշտության հետ կապ չունի, աշխատում է բիզնես ոլորտում:

Կիսվել