Ովքեր են Սիրիայում մահացած հայ ընտանիքի անդամները
Ովքեր են Սիրիայում մահացած հայ ընտանիքի անդամները
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացած ևս 3 հայի անուններ են հայտնի դարձել։ Տեղեկությունը հայտնում է Հալեպի Հայ մարմնամարզական միությունը։
Նրանք մահացել Սիրիայի Ալեքսանդրետի շրջանում։
«Երկրաշարժի հետևանքով մահացել են Հալեպի Հայ մարմնամարզական միության անդամները Կանանց վարչության նախկին ատենապետ Դշխուն Մեսրոպյանը և իր երկու երեխաները Արմիկն (1978) ու Մեսրոպը (1985)։ Վերջիններս ՀՄՄ–ի սկաուտներ են եղել»,– ասված է հաղորդագրությունում։
Արմիկը նաև «Նոր սերունդ» մշակութային միության պարախմբի անդամ էր։
Հիշեցնենք, որ մինչ այդ հայտնի էր սիրիահայ 2 զոհի և 2 վիրավորի մասին, որոնց վիճակը գնահատվում էր շատ ծանր։ Նրանք բոլորը Թենեքեջյանների ընտանիքից են։