Մամուլ

Լավրովից դեռ այլ բաներ էլ եք լսելու, որոնց մասին ասել ենք շատ վաղուց. Ստյոպա Սաֆարյան

Լավրովից դեռ այլ բաներ էլ եք լսելու, որոնց մասին ասել ենք շատ վաղուց. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լավրովյան ինքնաբացահայտումից շոկահարված հայ ժողովուրդ։ Եթե դուք այսօր զարմացել եք այն հայտարարությունից, որ մեր “դաշնակիցը” շատ վաղուցվանից 7 շրջանները համարել է Ադրբեջանինը, դեռ մի ուրախացեք կամ մեկնաբանեք, թե նա Արցախի մնացած մասը համարել է ոչ Ադրբեջանինը կամ հայկական։

Դուք դեռ ռուսական հայեցակարգն ամբողջությամբ չեք լսել, հետևաբար նյարդերն ամուր պահեք։ Ամբողջական հայեցակարգում Արցախի մնացած մասն էլ հայկական չէ, այլ ռուսական է։

Այդպիսին է այն Պուտինյան նեոիմպերիական հայեցակարգում, իսկ եթե Ադրբեջանը լավ գին տա (մտնի ռուսական հովանոցի տակ), ապա դա էլ կհայտարարվի ադրբեջանական, ինչպես 7 շրջանը…

Այնպես որ` Լավրովից դեռ այլ բաներ էլ եք լսելու, որոնց մասին ասել ենք շատ վաղուց, ասում ենք այժմ ու բոլորը չէ, որ հավատացել են…»:

Կիսվել