Վանաձորում 2-ամյա տղա երեխայի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Վանաձորում 2-ամյա տղա երեխայի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 31-ին Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու շենքերից մեկի բնակարանում 2 տարեկան 3 ամսական տղա երեխայի մահվան փաստով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 04։00-ին «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ պարզվել է, որ ժամը 03։30-ի սահմաններում երեխան մահացել է։
Ահազանգով ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Լոռու մարզային քննչական վարչության խումբը։ Քննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած երեխայի անունը Նարեկ է։