ՄամուլՏեսանյութ

«Մենք պիտի խնդրողի դերում չլինենք»․ Տիգրան Արզաքանցյան (Տեսանյութ)

«Մենք պիտի խնդրողի դերում չլինենք»․ Տիգրան Արզաքանցյան (Տեսանյութ)

Եթե ես իմանայի, թե մեղավորները ովքեր են, հինց հիմա կասեի։ Ես դա չգիտեմ, բայց գիտեմ ամենակարևորը։ Եթե կարգ չկա, կանոն չկա մեր բանակում, մեղավորներ միշտ էլ փնտրվելու են։ Մեղավորներին ոչ թե պիտի գործից հեռացնեն, այլ մեղավորներն անպայման պիտի պատիժ կրեն։

Այս մասին «Եռաբլուրում» ասաց քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը՝ խոսելով Ազատ գյուղում տեղի ունեցավ ողբերգական դեպքի մասին։

«Պատիժ պիտի կրեն, որ էլ չկրկնվի նման բան, իսկ առանց պատիժ ամեն սխալ կրկնվում է։

Մենք պիտի խնդրողի դերում չլինենք, մենք պիտի մեր ներսում ինքներս մեր երկիրը պահենք։ Եթե դու քո երկիրը չպահեցիր, ով ուզում ես եղի, չի պահելու։

Ինչի համար պիտի պահեն, պիտի շահ ունենան, որ մի հատ էլ պահեն։ Մենք պիտի մեզ հաղթող զգանք, ոչ թե պարտված։ Մենք մեզ ինչքան պարտված ենք զգում, թշնամին այնքան հզորանում է»։

Տեսանյութը ստորև

Կիսվել