Շոու-բիզնես

Դիանա Տոռեսը դատարանում պարտվել է Տաթև Սարգսյանին. նրանից կգանձվի մեծ չափի գումար

Դիանա Տոռեսը դատարանում պարտվել է Տաթև Սարգսյանին. նրանից կգանձվի մեծ չափի գումարԴիանա Տոռեսը դատարանում պարտվել է Տաթև Սարգսյանին. նրանից կգանձվի մեծ չափի գումար

Մոտ 2 տարի տևած դատական գործընթացներից հետո դերասանուհի Տաթև Սարգսյանը դատարանում հաղթել է, եւ դերասանուհի Դիանա Տոռեսը պարտավորվել է ներողություն խնդրել Տաթեւից եւ գումարային փոխհատուցում տալ զրպարտության եւ վիրավորանքի համար:

Դատարանը Դիանային պարտավորեցրել է հրապարակայնորեն՝ News.am և ArmLur.am լրատվական կայքերի միջոցով հերքել հայցվոր Տաթև Սարգսյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող բոլոր տեղեկությունները և նույն լրատվական կայքերի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել նրա հասցեին հնչեցրած վիրավորանքների համար:

Ըստ վճռի` Դիանա Օրդուխանյանից հօգուտ Տաթև Սարգսյանի կբռնագանձվի 200.000 դրամ գումար, որպես վիրավորանք հասցնելու համար դրամական փոխհատուցում, և 400.000 դրամ գումարի չափով՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում:

Ընդհանուր առմամբ` Դիանա Տոռեսից կգանձվի 764.000 դրամ:

Դատարանի հրապարակած վճռում նաև նշված է, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։

Կիսվել