Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին, բեմ է դուրս եկել՝ «Հայաստանն իրավունք ունի ապրելու» գրությամբ (Տեսանյութ)
Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին, բեմ է դուրս եկել՝ «Հայաստանն իրավունք ունի ապրելու» գրությամբ (Տեսանյութ)
ԱՄՆ-ում անցկացվող Միսս Տիեզերք 2022-ում Հայաստանը ներկայացնող գեղեցկուհի Քրիստինա Այանյանը, ազգային տարազները ներկայացնելու ժամանակ բեմ դուրս եկավ՝ «Հայաստանն իրավունք ունի ապրելու» գրությամբ:
Նշենք, որ անցած տարի Իսրայելում «Միսս Տիեզերք-2021» գեղեցկության մրցույթի հաղթող էր ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչ 21-ամյա Հարնաազ Սանդհուն։
Լալելա Մսվանեն (ՀԱՀ) ու Նադիա Ֆերեյրան (Պարագվայ) զբաղեցրել են երկրորդ ու երրորդ հորիզոնականները։
Եզրափակիչ տասնյակում էին հայտնվել Արուբայի, Կոլումբիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Պարագվայի, Ֆիլիպինների, Պուրետո-Ռիկոյի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության, Բահամյան կղզիների ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները։
Հայաստանի մասնակիցը բեմ է դուրս եկել սկզբնամասում։
Տեսանյութը ստորև