«Նիկոլի կամակատարները եկել են իմ մեքենան տանեն»․ Աննա Մկրտչյան (Տեսանյութ)
«Նիկոլի կամակատարները եկել են իմ մեքենան տանեն»․ Աննա Մկրտչյան (Տեսանյութ)
«Անօրինական կերպով ճանապարհը փակած՝ Նիկոլ Փաշինյանին սիգնալ տվող Աննա Մկրտչյան «հանցագործի» ավտոմեքենան բարձրաստիճան պաշտոնյաներով եկել են տանեն»,- ֆեյսբուքյան եթերում տեղեկացրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Պարզվում է՝ ոչ միայն իմ ծննդյան փաստն է էս երկրի ամենամեծ ահաբեկչությունը, այլև՝ Երևանի քննչական վարչությանն էլ են գործ տվել՝ պետով, պետի տեղակալով զբաղված են Աննա Մկրտչյանի հարցով․ սա է մեր երկրի ամենաառաջին խնդիրը»,- ասաց նա՝ նշելով․
«Նիկոլի կամակատարները եկել են, որոշել են, որ իմ մեքենան պիտի տանեն»։
«Հանցավորությունը այս երկրում սկսվել, ավարտվել է ինձնով, Վահե Ղազարյան, մեկ է՝ դու մնում ես Փաշինյանի բաժակը լցնող ինչ-որ մեկը»,-հավելեց պատգամավորը:
Տեսանյութը ստորև