Որտեղից և ինչ զենք էլ Հայաստանը ստանա, դա նրանց չի փրկի. Իլհամ Ալիև
Որտեղից և ինչ զենք էլ Հայաստանը ստանա, դա նրանց չի փրկի. Իլհամ Ալիև
Այս մասին այսօր իր երկրի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այսօր մենք գերակայություն ունենք թե Ղարաբաղում, թե սահմաններին», – ասել է Ալիևը, զգուշացնելով՝ որտեղից և ինչ զենք էլ Հայաստանը ստանա, դա նրանց չի փրկի։
«Ցավոք, որոշակի ուժեր Հայաստանում չեն հրաժարվում ռևանշիստական ծրագրերից, սակայն, մենք ամեն ինչին հետևում ենք և ձեռնարկում կանխարգելիչ քայլեր», – ասել է Ադրբեջանի առաջնորդը, հավելելով, թե սեպտեմբերին Հայաստանի դեմ իրականացված ագրեսիան «անհրաժեշտ էր»։
«Ես մեկ անգամ չէ, որ զգուշացրել եմ հայկական կողմին, որ զուր է միջոցներ ծախսում զինվելու վրա», -ասել է Ալիևը, հավելելով՝ «եթե մենք տեսնենք որևէ սպառնալիք, միանգամից այն կվերացնենք, որտեղ էլ այն լինի՝ մեր տարածքում, թե մեր սահմաններից դուրս»։