Պուտինի ծրագիրը ձախողվում է
Պուտինի ծրագիրը ձախողվում է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ էներգետիկ ռեսուրսների միջոցով Եվրոպայի վրա ճնշում գործադրելու պլանը ձախողվում է, այս մասին գրում է Mamul.am-ը հղում անելով Bloomberg-ին։
Գործակալությունը վկայակոչում է փոխկանցլեր, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի խոսքերն, ով ասել է, որ «լիակատար տնտեսական փլուզման վտանգը, եվրոպական արդյունաբերության հիմքերի փլուզումը, որքանով կարող ենք դատել, կանխվել է»։
Եվրոպան արդեն գնում է ավելի շատ հեղուկ բնական գազ, քան իրեն անհրաժեշտ է, ասվում է Morgan Stanley-ի զեկույցում:
Կանաչ՝ արևային և քամու էներգիան 2023 թվականին թույլ կտա 39%-ով նվազեցնել գազի վառելիքի վրա էլեկտրաէներգիայի արտադրությունը Եվրոպայի էներգետիկ տասը խոշորագույն շուկաներում, կանխատեսում են S&P Global-ի վերլուծաբանները։
Եվրոպական տնտեսության հաջող ադապտացիայի պատճառներն են՝ համեմատաբար տաք եղանակը, մատակարարների ընդլայնվող շրջանակը, պահանջարկը նվազեցնելու ջանքերը և Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկումը, որը նվազեցրել է մրցակցությունը LNG-ի շուկայում: