Ազատ խոսք

«Ժողովուրդը ավելին քան երբևէ պատրաստ է փողոց դուրս գալ». Նարեկ Մալյան

«Ժողովուրդը ավելին քան երբևէ պատրաստ է փողոց դուրս գալ». Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի հատ հիմար թեզ կա որը շրջանառում են լուզեռ քաղ գործիչները` «ժողովուրդը պասիվ է, ժողովուրդը համակերպվել է…»:

Ամենայն պատասխանատվությամբ հերքում եմ այդ թեզը:

Ժողովուրդը ավելին քան երբևէ պատրաստ է փողոց դուրս գալ և սրբել այս կեղտը մեր երկրից: Հայ ժողովուրդը թասիբի առումով չի զիջում աշխարհի որևէ ժողովուրդի, ավելին` շատ դեպքերում նաև գերազանցում է:

Այդ դեպքում ինչու՞ ոչինչ տեղի չի ունենում, կհարցնեք դուք:

Երբ հետևյալ կետերը ապահովող քաղաքական թիմ ի հայտ կգա, ժողովուրդը փողոցից տուն չի գնա մինչև սրանց հարցերը գեղական կարգով չլուծի:

1. հստակ և մանրամասն ծրագիր

2. վճռական քաղաքական առաջնորդներ (այո հոգնակի)

3. միասնական տեխնոկրատ թեկնածու

Այս երեք կետերը ապահովեք մինչև պայքարի հրապարակային փուլի սկսելը ու կտեսնեք թե ինչերի է ընդունակ մեր ժողովուրդը: Հակառակ դեպքում սրանց իշխանությունը ծամոնի պես ձգվելու է… քաղաքական լուզեռներն էլ իրենց ֆեյլերը արդարացնելու համար միշտ ասելու են ժողովուրդն ա մեղավոր, ժողովուրդը անտարբեր ա:

Հ.Գ. Սրանց հեռացման համար պայքարող ՑԱՆԿԱՑԱԾ քաղաքական ուժի սիրով կտրամադրեմ մանրամասն խորհրդատվություն մեթոդիկայի առումով, եթե իհարկե իմ համեստ գիտելիքների և փորձի կարիքը առաջանա»:

Կիսվել