Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն և ջերմաչափում
Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն և ջերմաչափում
Տոնական օրերին սուր շնչառական վարակների եւ գրիպի դեպքերի աճ չի գրանցվել, վերջին մեկ ամսվա ընթացքում ինտենսիվությունը պահպանվում է նույն մակարդակի վրա: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, արդեն ԿԳՄՍ գործընկերների հետ նախապատրաստվում են դպրոցների վերաբացմանը.
«Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն, ջերմաչափում, որպեսզի վստահ լինենք, որ հիվանդ երեխաները չեն հաճախում։
Մենք կհետևենք նաեւ դպրոցներում աշակերտների հաճախումներին։ Եթե նկատենք բարձրացում, մեր հետագա գործողություններն, ըստ այդմ, կիրականացնենք»,- ասաց Ավանեսյանը։
Տեսանյութը ստորև