Խառը մարտարվեստի մարզիկին ձերբակալել են ընկերուհուն սպանելու կասկածանքով
Խառը մարտարվեստի մարզիկին ձերբակալել են ընկերուհուն սպանելու կասկածանքով
Խառը մարտարվեստում նախկինում հանդես եկած ըմբշամարտիկ, ամերիկացի Ֆիլ Բարոնին, որը հանդես էր գալիս Ըմբշամարտի բացարձակ առաջնությունում (UFC), Մեքսիկայում ձերբակալվել է ընկերուհուն սպանելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Tribuna de la Bahia պարբերականին։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը` Մեքսիկայի Սան Պանչո քաղաքի հյուրանոցներից մեկում։
Բարոնին ոստիկաններին հայտնել է, որ իր ընկերուհին՝ Պաոլան, անգիտակից վիճակում է։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները սավանով ծածկված կնոջ են հայտնաբերել։
Նա եղել է մերկ, կյանքի նշաններ չեն եղել։ Ոստիկանության աշխատակիցներն արձանագրել են հարվածների բազմաթիվ հետքեր, կապտուկներ դեմքին և մարմնին։
Բարոնին նրան բաղնիքում մի քանի հարված է հասցրել, օգնել վեր կենալ և տարել–պառկեցրել մահճակալին, որից հետո աղջիկը մահացել է։
Բարոնին 46 տարեկան է։ Նա հանդես է եկել ըմբշամարտի տարբեր մրցաշարերում, այդ թվում` UFC և Bellator։ Խառը մենամարտերում իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում տարել է 16 հաղթանակ և կրել 19 պարտություն։ Վերջին մենամարտը տեղի է ունեցել 2019թ.