Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Գյումրիում. 36-ամյա վարորդը Lada-ով բախվել է գովազդային վահանակին, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Ողբերգական ավտովթար՝ Գյումրիում. 36-ամյա վարորդը Lada-ով բախվել է գովազդային վահանակին, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 36-ամյա Խաժակ Է-ն իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում՝ քաղաքի սկզբնամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե գովազդային վահանակին։

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խաժակ Է-ն տեղում մահացել է։

lada avtovtar

Օպեատիվորեն ժամանել են նաև ԱԻն ՓԾ Գյումրու թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և այնտեղից դուրս բերել մահացածի դին ու մոտեցրել շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի 1-ին դասակի պարեկներ Գևորգ Մինասյանն ու Մարտին Յայլոյանը։

Վթարի մասին ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը։

Կիսվել