Մամուլ

Ի՞նչ գործ ունի Թուրքիայի դեսպանը՝ Լաչինի միջանցքում (ֆոտո)

Ի՞նչ գործ ունի Թուրքիայի դեսպանը՝ Լաչինի միջանցքում (ֆոտո)

Hraparak.am-ը գրում է․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին ժամանել է Լաչինի ճանապարհի այն հատված, որտեղ ադրբեջանցիները բողոքի ակցիա են անցկացնում։

Այս մասին են վկայում թուրք դիվանագետի թվիթերյան էջում հրապարակված լուսանկարները։

Սա լրացուցիչ անգամ վկայում է այն մասին, որ բնապահպանական քողի տակ ներկայացվող պահանջը, որի պատճառով ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից շրջափակել են Լաչինի միջանցքը, մեկուսացրել և հումանիտար աղետի են ենթարկել 120․000 հազար արցախցու, իրականում հենց քաղաքական է։

lachin jahit

Ավելին, շուրջ 10 օր անցկացվող ակցիան բացահայտ ցինիկության ընթանում է ոչ միայն Բաքվի ղեկավարության հովանավարությամբ, այլև Թուրքիայի ուղղակի աջակցությամբ։

Ի դեպ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն օրերս բաց տեքստով սատարել է ադրբեջանցի ցուցարարներին՝ նշելով նրանց պահանջի արդարացի լինելու մասին։

Կիսվել