Երևանի փողոցներից մեկում քաղաքացին հանկարծամահ է եղել
Երևանի փողոցներից մեկում քաղաքացին հանկարծամահ է եղել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում մի քանի քաղաքացի ու հայտնում, որ Մաշտոց պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանում են գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը, իսկ Պարեկային ծառայության Երևանի գնդից ահազանգում են շտապօգնութուն։
Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը փորձում է փողոցում ինքնազգացողությունը վատացած տղամարդուն օգնություն ցուցաբերել։ Ցավոք, պարզվում է, որ նա հանկարծամահ է եղել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը 64-ամյա Գևորգ Պ․-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։