Մամուլ

Թուրքիայի 155 քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ «Հրապարակ»

Թուրքիայի 155 քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

«Հրապարակ» թերթը գրում է. «2020թ․ հունվարի 1-ից մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Թուրքիայի 155 քաղաքացի՝ մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից՝ նշելով, որ Ադրբեջանի որեւէ քաղաքացի չի դիմել։

Թուրքիայի քաղաքացիների գերակշռող մասը, եթե ոչ ամբողջը, ազգությամբ հայեր են: Նշված ժամանակահատվածում ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 48 հազար 352 հայի։

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից խնդրել էինք տեղեկացնել նաեւ, թե 2021 թվականի փետրվարի 14-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու օրվանից մինչ օրս Հայաստան եկած ՌԴ քաղաքացիներից քանիսն է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Ոստիկանությունից պատասխանել են, որ ՌԴ նման քաղաքացիների թիվը կազմում է 17 հազար 498 մարդ։ Ոստիկանությունից, սակայն, չեն պատասխանել, թե քանի դիմում է բավարարվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել