Նոր փոխարժեքներ են սահմանվել
Նոր փոխարժեքներ են սահմանվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կազմել է 395.53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.80 դրամ (աճել է 0.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.91 դրամ (աճել է 0.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.29 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 394-401 դրամով, վաճառվում է 405-407 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 407-413 դրամով, վաճառվում է 424-429 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.43-6.20 դրամով, վաճառվում է 6.35-6.60 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
Դոլարը գնվում է 400 դրամով, վաճառվում՝ 404 դրամով:
Եվրոն գնվում է 417-420 դրամով, վաճառվում է 424-426 դրամով:
Ռուբլին գնվում է 6.10-6.15 դրամով, վաճառվում է 6.24-6.26 դրամով: