Շոու-բիզնես

«Լինել սեքսուալ՝ արտիստի պարտականությունն է․․․» Իջին

Բեմում՝ սեքսուալ և ազատ, իսկ բեմից դուրս՝ հասարակ և անմիջական. այսպիսին է Իջինը, ում հայաստանցիները ճանաչեցին «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ: Նրա յուրաքանչյուր ելույթ ազատ էր, համարձակ հագուստներով և պարային շարժումներով: Ինչպես երգչուհին է ասում, սիրում է բեմից ստանալ հանդիսատեսի էներգիան: Սեքսուալ և համարձակ, իսկ հարցազրույցում՝ ջինսով, հասարակ շապիկով, առանց շպարի աղջիկ, ով մի քիչ հումորով և իրեն հատուկ անկեղծությամբ պատմել է իր կյանքի մասին:

Ես բեմում, ֆոտոսեսիաների ժամանակ լրիվ ուրիշ եմ, իսկ բեմից դուրս լրիվ այլ մարդ եմ: Ես միշտ այս խնդրի դեմ պայքարել եմ, քանի որ մարդիկ միշտ գեղեցիկ աղջիկներին պիտակավորում են: Ես ուզում եմ մարդկանց ցույց տալ, որ բեմի վրա դու կարող ես լինել սեքսուալ, բայց բեմից դուրս լրիվ այլ ես: Ես կարծում եմ՝ դա ճիշտ է, քանի որ արտիստն իրավունք չունի բեմի վրա կոմպլեքսավորված լինելու. հանդիսատեսը պետք է զգա քո էներգետիկան: Միշտ ասում եմ՝ մի՛ դատեք տեսքից։ Ամբողջ կյանքս այդ խնդրի առաջ եմ կանգնել և միշտ փորձել եմ ապացուցել, որ ես այն չեմ, ինչ բեմի վրա եմ: Հետո հասկացա, որ անիմաստ է. ով կցանկանա, կհասկանա: Իմ աշխատանքում ես ուզում եմ պրոֆեսիանալ լինել, ոչ թե պարզապես սիրուն տիկնիկ, ով ելույթ է ունենում բեմից:

Ես շատ հասարակ մարդ եմ: Բոլորը մի քիչ շոկի են ենթարկվում, երբ ծանոթանում են ինձ հետ: Շատ անկեղծ եմ և երբ դեռ երեխա էի, ինձ միշտ ասում էի՝ կապ չունի՝ ինչ աստիճանի արտիստ կլինես, ինչ բարձունքների կհասնես, ինչպես քեզ կփորձեն օգտագործել, դու պետք է մնաս պարզ և մաքուր, հողին ամուր կանգնած, որ ով քեզ հետ աշխատի, միշտ հաճույք ստանա: Ինքս, օրինակ, երբ հանդիպում եմ ձևավոր մարդկանց, ինձ հանգիստ չեմ զգում: Ես ուրախ եմ, որ, ում հետ աշխատել եմ, միշտ լավ մարդիկ են եղել:

Տղամարդիկ ինձանից շատ են վախենում: Նրանք գուցե իմ մեջքի հետևում ասում են՝ ինչ ծիտա, բայց երբ ինձ հանդիպում են, սկսում են վախենալ և զգույշ են լինում: Առհասարակ չեմ մտածում, թե ինչ կասեն իմ մասին այն տղամարդիկ, ովքեր, այսպես ասած, իմ շրջապատից չեն, որովհետև իմ ծնողները գիտեն ինձ, և ես չեմ թողնի, որ իմ պատճառով նեղվեն: Ամեն դեպքում իմ լուսանկարները սեքսուալ են, ոչ թե վուլգար: Կարող է՝ Հայաստանի համար ես ավելի շատ սեքսուալ եմ, բայց ես աղջիկներին ասում եմ՝ պետք չէ վախենալ սեքսուալ լինելուց և երևալուց։ Կոմպլեքսավորված և պարփակված լինելով դու երբեք չես իմանա քո հնարավորությունների մասին: Ես էլ ունեմ տաբուներ, որոնց վրայով չեմ անցնի:

Լինել սեքսուալ՝ արտիստի պարտականությունն է: Կա հատուկ էներգետիկա, որ գրավում է հանդիսատեսին: Ես դրան մոտենում եմ ավելի շատ կոմերցիոն տեսակետից, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց եթե ինձ ասեն՝ Play Boy-ի համար լուսանկարվի, միանշանակ, կմերժեմ: Պարզապես տղամարդկանց ամսագրի համար որպես մերկ աղջիկ չեմ լուսանկարվի:

Ես շատ սկզբունքային մարդ եմ: Հավատացեք, ես ավելի բարոյական եմ, քան այն «փակ» աղջիկները: Իսկ, օրինակ, տղամարդկանց տարածած ասեկոսեներից ես չեմ վախենում, քանի որ երբեք ապացույց չեն ունենա, անգամ կամաչեն ինչ-որ բան հորինելուց, քանի որ ես այնպես եմ ինձ պահում, որ երբեք խոսելու ոչ մի առիթ չեմ տալիս:

Ես չեմ մտածել, որ ինձ պետք էր պրոդյուսեր, մեզ մոտ ավելի շատ ընտանեկան նախագիծ է: Ես եկա այն պահին, երբ ԱՄՆ-ում աշխատում էի տարբեր պրոդյուսերների հետ, հասկացա, որ յուրաքանչյուրն իր ամբիցիան ունի և չի ուզում՝ արտիստին իրական կողմից ցույց տան: Նրանք ուզում են քեզ մի տուփի մեջ դնել, որն, ինչ խոսք, վաճառվում է: Այն ժամանակ, երբ ավարտվեց պայմանագիրս, ես երկարացնելու համար այլևս չստորագրեցի, որովհետև իմ արվեստը դարձել էր բիզնես: Ես չեմ ուզում բիզնեսով զբաղվել, ես ուզում եմ ստեղծագործել, ուզում եմ նկարահանել տեսահոլովակներ, որոնք ես եմ ուզում: Լավ է լինել ազատ արտիստ, չնայած որ այս ճանապարհը հեշտ չէ, շատ դռներ փակ են, երբ դու մենակ ես գնում, բայց, ամեն դեպքում, բարոյական ճանապարհ է և ամեն աշխատանք, որ ես անում եմ, հասկանում եմ, թե ինչքան ուժ եմ ներդրել դրա մեջ:

Երգարվեստը բիզնես է: Իմ երգերը ես եմ գրում և գրելիս երբեմն մտածում եմ՝ արդյոք սա կծախվի: Անգամ կոմերցիոն երգեր գրելիս ես եմ, իմ մտածելակերպն է: Ավելի լավ է՝ գրեմ մի բան, որ ինձ էլ դուր գա: Ես էլ եմ լսում, իմ ձայնագրությունների մեջ միայն կոմերցիոն երգեր են:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում

Կիսվել