Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. երիտասարդ ամուսիններնն ու նրանց 3-ամյա տղան մահացել են
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. երիտասարդ ամուսիններնն ու նրանց 3-ամյա տղան մահացել են
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 23։20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Վահե Հովհաննիսյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին՝ Աշտարակի կամրջի մոտ իր վարած «Vaz 21-06» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 50 մետր արգելապատնեշի մեջ մխրճված առաջ է ընթացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ․ Հովհաննիսյանի ուղեվորներ Արագածոտնի մարզի բնակիչներ 22- ամյա Արմինե Թորոսյանը և 3-ամյա Վաչե Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Աշտարակի ԲԿ շտաբօգնության ավտոմեքենային ով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան փակել գազի բալոնի փականը, ապա ավտոմեքենայի միջից դուրս են բերել երկաթե արգելապատնեշը։
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին ու նրանց երեխան։