«23 օր սեփական կյանքից՝ նմանատիպ զգեստ պատրաստելու համար». Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է իր իսկ ձևավորած նոր ու շքեղ զգեստը (ֆոտո)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր Instagram-ի էջում հրապարակել է իր իսկ ձևավորած գեղեցիկ զգեստի լուսանկարները՝ մակագրելով.
«Նմանատիպ զգեստ պատրաստելու համար ձեզանից կպահանջվի՝
1. 2,5 մետր մարմնագույն ցանց,
2. մի քանի կիլոգրամ գունավոր ապակե քարիկներ ու թեփուկներ,
3. անսահման համբերություն՝ ամեն մի քարը հատ առ հատ զգեստի վրա կարելու համար
4. և 23 օր սեփական կյանքից
Հ.Գ. Կա՞ այստեղ մեկը, բացի ինձնից, ով պատրաստ է այս ամենին»: