Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում. մի խումբ անձինք Վանաձորում «կարդաբալետ են սարքել» պարեկների ու ոստիկանների հետ, կան բերման ենթարկվածներ
Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում. մի խումբ անձինք Վանաձորում «կարդաբալետ են սարքել» պարեկների ու ոստիկանների հետ, կան բերման ենթարկվածներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները ուժեղացված ծառայության շրջանակում Լոռու մարզ ժամանող ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցման նպատակով օրենքի շրջանակում Վանաձոր քաղաքի Բաղրամյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին ոստիկանական ավտոմեքենայի միջից բարձրախոսով խնդրել են, որպեսզի ավտոմեքենան դուրս բերի, քանի որ նշված վայրում ավտոմեքենայի լինելը վթարային իրավիճակ է ստեղծում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սակայն Opel-ի վարորդը, չենթարկվելով ուղեկցող ոստիկանության ծառայողական ավտոմեքենաներից իրեն խնդրանք-հորդորին, իր ավտոմեքենայով շարունակել է չենթարկվել։
Պարեկները մոտեցել են նրան, որպեսզի արձանագրեն օրինախախտումը, այդ ընթացքում բենզալցակայանի տարածքից մի քաղաքացի գոռգոռալով մոտեցել է ոստիկաններին ու հայտարարել, որ տարածքը իրենն է, իր սեփականը, և խոչընդոտել է ոստիկանների օրինական գործողություններին, ապա քաշքշել այնտեղ ոստիկանների հետ գտնվող պարեկներից մեկին։
Այդ ընթացքում այդ վայր են մոտեցել նաև այլ քաղաքացիներ, ինչպես նաև պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի հրամանատար Անդրանիկ Չոբանյանը, ով փորձել է օգնել ոստիկաններին և պարեկին, սակայն մի քաղաքացի հայհոյանքներ տալով մոտեցել և հարվածել է Ա. Չոբանյանին՝ պահաջելով՝ հեռանան այնտեղից։
Տեղում ստեղծվում է խառնաշփոթ իրավիճակ և օգտվելով այդ ամենից՝ հավաքված քաղաքացիների և ոստիկանների ու պարեկների միջադեպը տևում է մի քանի րոպե։ Լրացուցիչ ժամանում են պարեկներ ու ոստիկաններ։
Մոտենում է նաև Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանը, որից հետո մոտենում են մոտակա շինություններից ոստիկանների գործողությունները խոչընդոտած քաղաքացիները և այլ անձինք։
Արդեն տեղում պարեկային ծառայության ղեկավարությունը նրանց հայտնում է, որ ոստիկանների և պարեկների օրինական պահանջները չկատարած անձինք պետք է տեղափոխվեն ոստիկանության Տարոնի բաժին։
Սակայն նրանք շարունակում են խոչընդոտել պարեկների ու ոստիկանների աշխատանքը, ինչի արդյունքում դարձյալ ստեղծվում է ընդհարում-քաշքշուկ։
Տեսնելով, որ իրավիճակը չի խախանդվում, և այդ քաղաքացիներն էլ շարունակում են չենթարկվել պարեկների և ոստիկանների օրինական պահանջներին, օրենքի թույլատրելի շրջանակում օգտագործվում է ցողացիր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանիսը դիմում են փախուստի, մի քանիսն էլ հետապնդման արդյունքում հայտնաբերվում և տեղափոխվում են ոստիկանության Տարոնի բաժին։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լոռու մարզի ոստիկաններն ու պարեկային ծառայության աշխատակիցները արդեն պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, որոնց մեջ շոշափվոմ է նաև ոստիկանության նախկին աշխատակից, ինչ-որ Միքայելի անուն։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։