Ոստիկանության զորքերը կվերակազմակերպվեն ոստիկանության գվարդիայի
Ոստիկանության զորքերը կվերակազմակերպվեն ոստիկանության գվարդիայի
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում և հարակից օրենքներում նախատեսվող փոփոխություններով ոստիկանության պետը կլինի ՆԳՆ տեղակալ, ինչպես նաև՝ ԱԽ անդամ։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետը։
«Կարգավորումներով նախատեսվում է ոստիկանության զորքերը վերակազմակերպել ոստիկանության գվարդիայի, որն ավելի ընդլայնված գործառույթներ կունենա, քան ունեն այսօր ոստիկանության զորքերը»,-նշեց Փաշինյանը։
Վարչապետը նաև շեշտեց, որ Ներքին գործերի նախարարության ստեղծման օրվանից կմեկնարկի նաև կամավոր ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը։
Այս համակարգը ներդնում ենք ուսադիրներ կրող մարդկանց համար։ 2023թ. բոլոր համակարգերում պետք է լինեն մարդիկ, որոնք առնվազն կրկնապատկված աշխատավարձերով կաշխատեն»,-ասաց վարչապետը։
Մատնանշելով շտապօգնության կանչի և բրիգադի տեղ հասնելու ժամանակահատվածի կրճատման ու միջազգային ստանդարտի հասցնելու անհրաժեշտության մասին՝ վարչապետը շեշտեց, որ արդյունավետության հետ կապված խնդիր կա ամբողջ համակարգում։