Մամուլ

Արտակարգ իրավիճակ Երևանում․ կասկածելի հոտի պատճառով դասախոսներին ու ուսանողներին տարհանել են

Արտակարգ իրավիճակ Երևանում․ կասկածելի հոտի պատճառով դասախոսներին ու ուսանողներին տարհանել են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում գտնվող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում կասկածելի հոտ է տարածված, ինչի պատճառով էլ ներսում գտնվող պրոֆեսորադասախոսական կազմի աշխատակիցների ու ուսանողների մոտ հազ է սկսվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Արայիկ Առուստամյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ-ի քիմիկները։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գոռ Գևորգյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտ պարեկներ Ռազմիկ Ղարիբյանն ու Արթուր Թևոսյանը։ Օպերատիվորեն Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների թիվ 16 բրիգադը, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, տեղում բուժօգնություն ցուցաբերեն քաղաքացիներին։

Փրկարարները, պարեկները, ոստիկանները դասախոսական կազմի հետ տարհանել են ուսանողներին։ Եվ այս պահին քիմիկները հատուկ սարքի միջոցով կատարում են որոնողական աշխատանքներ։

Կիսվել