Աշխարհ

Ռուսական հրթիռները հարվածել են Լեհաստանի տարածքին. կան զոհեր

Ռուսական հրթիռները հարվածել են Լեհաստանի տարածքին. կան զոհեր

Լեհական Radio Zet-ի թղթակիցը հայտնել է, որ երկու հրթիռ ընկել են Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող Պրժևոդով գյուղում և հարվածել հացահատիկի չորանոցներին։

Հաղորդվում է նույնիսկ երկու զոհի մասին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, դատախազության ևՊՆ ներկայացուցիչներ։

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 15։40-ի սահմաններում, որտեղ բեռնված տրակտորներ են եղել։ Ռադիոկայանի այս տեղեկությունը հաստատել է տեղի ոստիկանությունը։

Պրժևոդովը (բելառուսական և ուկրաինական ավանդույթներով՝ Պերևոդով) գտնվում է լեհ-ուկրաինական սահմանից մոտ 6 կմ հեռավորության վրա։

lehakan traktorner

Վարշավայում հրավիրվել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ։

Եթե ​​տեղեկությունը հաստատվի, ապա Լեհաստանի տարածքի վրա ռուսական հրթիռային հարձակումը կարող է հեռուն գնացող հետեւանքներ ունենալ։

Հաղորդվում է, որ Լեհաստանի ռազմաօդային ուժերը կործանիչներ են օդ բարձրացրել Տոմաշով-Լուբելսկի օդանավակայանից։

Կիսվել