Կիևի կենտրոնը ցնցվում է հրթիռային հարվածներից
Կիևի կենտրոնը ցնցվում է հրթիռային հարվածներից
Ռուսական զորքերը երրորդ հարվածն են հասցրել Կիևի կենտրոնում գտնվող Պեչերսկի թաղամասին՝ հարվածելով բազմահարկ շենքին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Քաղաքի վրա հարձակումների մասին հաղորդում են նաև Խարկովի, Լվովի և Վիննիցայի իշխանությունները։ Ռուսաստանը Վոլգոգրադ-Աստրախանի շրջանից Տու-95-ից X-101 հրթիռների զանգվածային արձակում է իրականացնում՝ ուղղված ուկրաինական Կրիվոյ Ռոգին։
Բացի այդ, ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Ժիտոմիրի, Խմելնիցկիի, Չերկասի շրջաններում պայթյունների մասին։ Գործում է հակաօդային պաշտպանությունը։
Տեսանյութը ստորև