Ում փայլուն գլխում է անցել Հայաստանի Պարի Պետական Անսամբլը փակել և միացնել այլ համույթի․ Վիկտոր Մնացականյան
Ում փայլուն գլխում է անցել Հայաստանի Պարի Պետական Անսամբլը փակել և միացնել այլ համույթի․ Վիկտոր Մնացականյան
Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դե հիմա խնդրում եմ ասեք, ում փայլուն գլխում է անցել Հայաստանի Պարի Պետական Անսամբլը փակել/միացնել Բարեկամություն Պարարվեստի Համույթի հետ)
Փաստորեն, սենց ծածկադմփոցների համար էիք փակում Մշակույթի Նախարարությունը»։
Նշենք, որ Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում տեղի ունեցած որոշումով, «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլվում և ձևավորում են «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ: