Պաղպաղակ պատրաստելու հեշտ և համեղ բաղադրատոմս
Պաղպաղակ պատրաստելու հեշտ և համեղ բաղադրատոմս
Շատերիս մոտ կա ձևավորված կարծիք, որ տան պայմաններում հնարավոր չէ պաղպաղակ պատրաստել ու անիմաստ է չարչարվել:
Բայց սա թյուր կարծիք է: Ահա անհավանական հեշտ ու համեղ բաղադրատոմս, որի համար արժի ժամանակ ծախսել ու հետո, ստացված արդյունքից գոհ մնալով, պարզապես նստել ու վայելել այն:
Ըստ համային նախասիրության, այն կարող եք պատրաստել հատապտուղներով, պոպոկով, շոկոլադով և ոչ միայն։
Ամենասիրելի տարբերակներից է լիմոնի հյութով պատրաստվող պաղպաղակը:
Բաղադրիչներ՝
Սերուցք ՝ 500մլ (33-35%)
1հ խտացրած կաթ – 380գր
Լիմոն – 1հ
Պաղպաղակ պատրաստել
Քամել լիմոնի հյութը (անահրաժեշտ է 30մլ), հարել սերուցքը, ու դադարել հարելն այն պահին, երբ նկատեք, որ այն պնդանում է: Այնուհետև ավելացնել խտացրած կաթն ու խառնել:
Ստացված զանգվածը լցնել հենց այն ֆորմայի մեջ, որով դնելու եք սառցախցիկում՝ սառչելու: 2 ժամ անց հանել սառցախցիկից, խառնել (թեկուզ պատառաքաղով) ու նորից դնել սառնարանում՝ մինչև վերջնական սառչելը (6-8 ժամ):