Մարտի 18-ից ջերմաստիճանը նկատելի կբարձրանա. Գագիկ Սուրենյան
Մարտի 18-ից ջերմաստիճանը նկատելի կբարձրանա. Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել սպասվելի եղանակի մասին։
«Ցիկլոնի աղդեցությունը կպահպանվի մինչև մարտի 17-ի առավոտ, որի արդյունքում ժամանակ առ ժամանակ Հանրապետության շրջանների զգալի մասում ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:
Մարտի 18-19 ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը նկատելի կբարձրանա,եղանակը կտաքանա 5-6 աստիճանով, իսկ Լոռի-Տավուշ-Սյունիք-Արցախ հատվածներում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևանում կունենաք +20-ից բարձր ջերմաստիճան,Արարատյան դաշտում կհասնի +20…+22 աստիճանի»: