Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ Դավթաշենի կամրջից 20-22 տարեկան տղան իրեն ցած է նետել

Ողբերգական դեպք Երևանում․ Դավթաշենի կամրջից 20-22 տարեկան տղան իրեն ցած է նետել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վալտեր Գևորգյանն ու պարեկ Վլադիկ Բաբաջանյանը։ Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռազմիկ Մինասյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 20-22 տարեկան տղայի դի՝ բերանքսիվայր ընկած։

Այս պահին տարածքում ծառայություն են կատարում նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի վաշտի ծառայողներ Արտակ Պապյանն ու Արթուր Համբարձումյանը։

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Կիսվել