Թուրքիայի հետ սահմանը բացելու և Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ժամանակն է․ Փայլան
Թուրքիայի հետ սահմանը բացելու և Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ժամանակն է․ Փայլան
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը կարծում է, որ եկել է մնայուն խաղաղություն հաստատելու ժամանակը։ Նա այդ մասին գրառում է արել թվիթերյան իր էջում` լուսանկար հրապարակելով Արարատի ֆոնին։
«Արարատի մյուս կողմից անցել եմ այս կողմ։ Հիմա ժամանակն է հայ-թուրքական սահմանը բացելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար։ Պատերազմներով պարտվեցինք բոլորս։ Մնայուն խաղաղության համար բոլորս պետք է պատասխանատվություն վերցնենք և հաղթենք բոլորս»,- գրել է նա։
Հավելենք, որ Փալյանը Երևան է ժամանել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: