Ո՞վ է Մոհամադ Մաքքին, որ Աննա հակոբյանի հիմնադրամին խոշոր գումար է փոխանցել
Ո՞վ է Մոհամադ Մաքքին, որ Աննա հակոբյանի հիմնադրամին խոշոր գումար է փոխանցել
Hraparak.am-ը գրում է․ Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ոմն Մոհամադ Մաքքի հիմնադրամին փոխանցել է 50 հազար դոլար, նրա անունը ցուցակում հենց առաջինն է։
Համացանցի բաց աղբյուրներում այս անուն- ազգանունով տարբեր մարդիկ կան, նրանցից ամենահայտնին Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի դասախոս է, մյուսը՝ Սիդնեյի արվեստի դպրոցի դասախոս, երրորդը՝ Քաթարում գործող «Քաթար» կրթական հիմնադրամի կոմերցիոն տնօրեն, բայց մենք հենց հիմնադրամից փորձեցինք ճշտել, թե ով է այս մարդը, ինչ ազգություն ունի, ո՞ր երկրում է ապրում և ինչո՞ւ է որոշել Հայաստանում գտնվող հիմնադրամին գումար փոխանցել։
«Իմ քայլը» հիմնադրամից մեր հարցին, թե ով է Մոհամադ Մաքքին, հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը պատասխանեց՝ «Չգիտեմ, փոխանցում է եղել, դրել ենք նվիրատուների ցանկում»։ Այսինքն՝ նրա ինքնությունը Ձեզ հայտնի չէ՞՝ հարցրինք Մկրտչյանին․ «Չէ, ես անձամբ չեմ ճանաչում»։
Հետարքրքվեցինք՝ իսկ չե՞ն փորձել պարզել, թե ով է փոխանցողը՝ ամեն դեպքում 50 հազար դոլարը քիչ գումար չէ․ « Նվիրատուները շատ են առհասարակ, հատ- հատ որ հետաքրքրվենք, հասկանում եմ՝ գումարի չափը մեծ է, բայց չեմ հետարքրվել»,- պատասխանեց Մկրտչյանը։
Նշենք, որ փետրվար ամսին «Իմ քայլի» տնօրեն Մխիթար Հայրապետյանը՝ իր մի քանի թիմակիցների հետ, երկարատեւ գործուղման էր մեկնել Քաթար՝ իշխող ընտանիքի անդամ, Քաթարի էմիրի քրոջ, «Քաթարի հիմնադրամի» գործադիր տնօրեն շեյխա Հինդ բինթ Համադ Ալ-Թանիի հետ հանդիպելու։
Փաստորեն այս 50 հազար դոլարը Քաթարի հանդիպումների արդյունքն է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում