Կապանի ԲԿ-ի վիրաբույժը կալանավորվեց
Կապանի ԲԿ-ի վիրաբույժը կալանավորվեց
Օրեր առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ըստ Կապանի ուսումնական հաստատություններից մեկի 24-ամյա ուսանողուհու` Կապանում գործող «Արարատ» ռեստորանային համալիրի բացօթյա զրուցարանում Կապանի բժշկական կենտրոնի վիրաբույժ Նարեկ Աղալարյանը իր կամքին հակառակ իր նկատմամբ կատարել է անբարո գործողություններ՝ քաշքշել է իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ։
«Մարզկենտրոն Կապան» ֆեյսբուքյան խմբում Մարետա Մարտիրոսյան անունով անձը գրել է.
«Կապանի Բժշկական կենտրոնի վիրաբույժ Նարեկ Աղալարյանը կալանավորվեց։ Հիշեցում, որ նա մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու համար։
Եթե չեմ սխալվում Կապանի բժշկական կենտրոնում աշխատող արդեն երկրորդ բժիշկն է, որ մեղադրվում է անբարո գործողություններ կատարելու համար»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։