Հայտնաբերվել են որոնվող աղջիկները
Հայտնաբերվել են որոնվող աղջիկները
Հոկտեմբերի 17-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Հասմիկ Ստամբոլցյանի և 2008 թ. ծնված Մերի Արզումանյանի անհետ կորելու մասին:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին, նրանք կայարանամերձ հրապարակում հայտնաբերվել և ներկայացվել են բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը տեղեկացրեց, որ 14 և 16 տարեկան աղջիկները որոնվում են որպես անհետ կորած։