Հայազգի գիտնականի ջանքերով է հիմնվել Սթիվեն Հոքինգի անվան մեդալը
Հայազգի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ է հիմնադրվել լեգենդար պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի անվան մեդալը, որը շնորհվում նրանց, ովքեր ներդրում են ունեցել երաժշտության, արվեստի, կինոյի և այլ ոլորտներում՝ գիտությունը և գիտական բացահայտումները ներկայացնելու և տարածելու գործում:
Մեդալի շնորհման արարողությունը տեղի է ունեղել Տեներիֆեում անցկացվող ՛՛STARMUS՛ միջազգային փառատոնի ընթացքում՝ 2015թ.-ին, որը միավորում է լավագույն գիտնականներին և երաժիշտներին, ինչպես նաև «բացառիկ հարթակ է հանդիսանում մարդկության ապագայի հարցերը քննարկելու համար»:
՛՛STARMUS՛՛ փառատոնի հիմնադիրն ու տնօրենը՝ հայազգի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն է:
«Ներգրավելով բոլորին՝ դպրոցականներին, քաղաքական գործիչներին և անգամ բանտարկյալներին՝ գիտությունը հանրայնացնողները գիտությունը բերում են ամենօրյա կյանքի կենտրոն: Գիտությունը բերելով դեպի մարդը՝ մենք ավելի շատ մարդկանց ենք ներգրավվում գիտության մեջ: Սա կարևոր է ինձ համար, ձեզ համար և աշխարհի համար»,- ասել է Սթիվեն Հոքինգը:
Մեդալի վրա պատկերված է Սթիվեն Հոքինգի նկարը, որը նկարել է խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը:
Եվ ինչպես չնշել, որ աշխարհի կիզակետում ինչպես միշտ հայի աշխատանքն ու ներդրումն է:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը