Վրաստանը հայտնել է, որ Ղրիմի կամուրջը պայթեցրած բեռնատարը չի անցել մաքսակետով
Վրաստանը հայտնել է, որ Ղրիմի կամուրջը պայթեցրած բեռնատարը չի անցել մաքսակետով
Վրաստանը հայտնել է, որ Ղրիմի կամուրջը պայթեցրած բեռնատարը չի անցել մաքսակետով։ Այս մասին ասել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն։
«Հնչում են որոշ մեղադրանքներ, որոնց համար հիմքեր չկան։ Մաքսային սահմանով տրոտիլի կամ այլ պայթուցիկներով բեռնված ոչ մի մեքենա չի անցել։ Եթե ինչ-որ մեկը պնդի, որ այն հատել է պետական սահմանը, հետաքննություն կսկսվի, եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Այդ բեռնատարը չի անցել մաքսակետով»,-ասել է նա։
ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ ՌԴ Քննչական կոմիտեի հետ միասին պարզվել է, որ ահաբեկչության կազմակերպիչները եղել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներն ու գործակալները։
Ահաբեկչության համար պայթուցիկ սարքն ուղարկվել Օդեսայի նավահանգստից օգոստոսի սկզբին։ Այն քողարկվել է շինարարական պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթներով՝ 22 770 կգ ընդհանուր քաշով 22 փայտե հարթակով։
Այնտեղից բեռը տեղափոխվել է Բուլղարիայի Ռուսա քաղաք, այնտեղից` վրացական Փոթի նավահանգիստ եւ վերջում Հայաստան։ Երթուղու կազմակերպմանը մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն (1975թ.), Դենիս Կովաչը (1979թ.) եւ Ռոման Սոլոմկոն (1971թ.), Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն եւ Լեւան անունով բրոքերը։
Նրանց աջակցել է ՀՀ քաղաքացի Արթուր Թերջանյանը (1975 թ.)։