Աշխարհ

Ջիգարխանյանի նախկին կինը խառնաշփոթ է առաջացրել Մեծ թատրոնում

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, Dolce & Gabbana ապրանքանիշի կարմիր զգեստով փայլել է Մեծ թատրոնում։ Այս մասին գրում է Дни.Ру-ն։

Նախկինում նա հայ ամուսնու ստվերում էր, իսկ հիմա իսկական լեդի է։ Սկանդալային դաշնակահարուհին հայտնվել էր Աննա Նետրեբկոյի, Յուսիֆ Էյվազովի, Ռոդ Ստյուարտի, Սվետլանա Զախարովայի, Խոսե Կարերասի և այլ համաշխարհային գերաստղերի կողքին, որոնք ներկա են եղել Bravo երաժշտական մրցանակաբաշխությանը։

Ի հեճուկս թշնամիների՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մեջքին եղել է նորաձևության հայտնի տան մեծ տարբերանշանը, որը վկայում է, թե ֆինանսական ինչ հնարավորություններ ունի զգեստը հագած անձը։

Կիսվել