Մամուլ

«Վերջին անգամ զանգել է եղբորը ասել, որ մամային ու քույրիկին տանեն ուրիշ տեղ, այստեղ վիճակը լարված է»

«Վերջին անգամ զանգել է եղբորը ասել, որ մամային ու քույրիկին տանեն ուրիշ տեղ, այստեղ վիճակը լարված է»

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանը։

24-ամյա Արմենը ծառայության էր անցել Վարդենիսի զորամասերից մեկում։ Ունի մեկ քույր և եղբայր, – այս մասին Bavnews.am-ի հետ զրույցում պատմեց Արմենի ընկերը։

«Հերոս Արմեն Հարությունյանը Վարդենիսից էր։ Մինչև վերջին վայրկյանը կռվել է թշնամու դեմ, չի թողել դիրքը, չի նահանջել։

armen harutyunyan 2

Վերջին անգամ զանգել է եղբորը ասել, որ մամային ու քույրիկին տանեն ուրիշ տեղ, այստեղ վիճակը լարված է, ու էլ չի հաջողվել կապնվել Արմենի հետ»։

Խորին ցավակցություն ենք հայտնում Արմեն Հարությունյանի ընտանիքին և հարազատներին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:

Կիսվել