Հորդորում եմ պղտոր ջրում ձուկ չորսալ․ Դավիթ Համբարձումյան
Հորդորում եմ պղտոր ջրում ձուկ չորսալ․ Դավիթ Համբարձումյան
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մասիս համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Մեր օրերում ժամանակակից ու խիստ արդիական է դարձել համացանցում արվող գրառումների միջոցով «հեղինակություն» ձեռք բերելը…
Բայց, տեղին է հիշել հայտնի այն խոսքը, որ ժողովուրդը լավ գիտի, թե ով՝ ով է…
Ուզում եմ անդրադառնալ մի բնակչի կողմից ֆեյսբուքյան հարթակում արված գրառմանը, որը վերաբերում է Ռանչպար-Մասիս ճանապարհի անմխիթար վիճակին:
Տեղեկացնեմ, որ ի սկզբանե կարևորել եմ բնակավայրերի համաչափ զարգացումը, և մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր խնդիր, և թող ոչ ոք իրեն ավելի սրտացավ չհամարի:
Տեղեկացնեմ նաև, որ վերոնշյալ ճանապարհահատվածի վերանորոգման համար գումար հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, և աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, և կհորդորեմ այդ բնակչին մեկ անգամ էլ անցնել նշյալ ճանապարհով:
Ինչ վերաբերում է Մասիսի համայնքապետի աշխատասենյակում տեղի ունեցած ողբերգական դեպքին, որին նույնպես անդրադառնում է «մտահոգ» բնակիչը, ապա ասեմ, որ տեսախցիկները ֆիքսել են ամեն ինչ, և համապատասխան կառույցները կտան իրական պատասխանը:
Պարզապես հորդորում եմ՝ պղտոր ջրում ձուկ չորսալ…»։