Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Այսօր ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է, հայկական կողմում կորուստներ չկան։
Սեպտեմբերի 14-ի երեկոյից հաստատված հրադադարը, փաստացի, արդեն երեք օր է խախտվում է։
Սեպտեմբերի 21-ին ադրբեջանական զինուժը կրակել էր Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր, հայկական կողմն ուներ մեկ վիրավոր։