ԱշխարհՏեսանյութ

Մոսկվայում մոբիլիզացիա հայտարարելուց հետո բողոքի ակցիաներ են սկսվել․ մասնակիցները բերման են ենթարկվում (Տեսանյութ)

Մոսկվայում մոբիլիզացիա հայտարարելուց հետո բողոքի ակցիաներ են սկսվել․ մասնակիցները բերման են ենթարկվում (Տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին ուղերձից հետո Մոսկվայում բողոքի ակցիաներ են սկսվել։ Մի խումբ քաղաքացիներ, ի նշան բողոքի, դուրս են եկել փողոց։

Ցուցարարները տարբեր վանկարկումներ են հնչեցնում։ Սոցցանցերում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ ուժայինները բերման են ենթարկում հանրահավաքի մասնակիցներին:

Հիշեցնենք՝ այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել զինված ուժերում մասնակի մոբիլիզացիայի մասին: 

mobilizacia havaq

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով էլ՝ զորահավաքի ընթացքում կզորակոչվի 300 հազար պահեստազորային, որոնք, նախքան NVO գոտի ուղարկելը, կվերապատրաստվեն։

Կոչը չի վերաբերի ուսանողներին և ժամկետային զինծառայողներին, զորահավաքի ենթակա են միայն զինվորական ծառայությունն ավարտած և զինվորական մասնագիտություն ունեցող քաղաքացիները։

Տեսանյութը ստորև

Կիսվել