Մոբիլիզացիա հայտարարելուց հետո Մոսկվայից դեպի հարևան երկրների չվերթների տոմսերը սպառվել են
Մոբիլիզացիա հայտարարելուց հետո Մոսկվայից դեպի հարևան երկրների չվերթների տոմսերը սպառվել են
Մոսկվայից Ստամբուլ, Երևան, Բաքու և հարևան այլ երկրներ, որտեղ մուտքի համար այցագիր չի պահանջվում, մոտակա ուղիղ չվերթները սպառվել են, հետևում է ավիաընկերությունների և տոմսերի ագրեգատոր կայքերի տվյալներից: Այս մասին գրում է rbc.ru-ն:
Aviasales ծառայության տվյալներով՝ Մոսկվայից Ստամբուլ ուղիղ չվերթի տոմս այժմ կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ, այն արժե 76 հազար ռուբլի։
Նույն իրավիճակն է Մոսկվայից Երևան ուղիղ չվերթների դեպքում։ «Աերոֆլոտ»-ի կայքում սեպտեմբերի 23-ի համար մնացել են միայն բիզնես դասի տոմսեր (գինը՝ 122 հազար ռուբլուց), իսկ 24-ին դեռ կարելի է «էկոնոմ» դասով թռչել 62 հազար ռուբլով։
«Աերոֆլոտ»-ից դեպի Բաքու ուղիղ չվերթի տոմս կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ՝ 74,5 հազար ռուբլով: Մինչդեռ «Ադրբեջանական ավիաուղիները» (սեպտեմբերի 21-ի Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ) սեպտեմբերի 22-ի տոմսեր ունի 719 եվրոյով և սկսած ամսի 24-ից՝ 394 եվրոյով։
Սեպտեմբերի 23-ից կարելի է տոմս գնել դեպի Տաշքենդ (Աերոֆլոտից՝ 64 հազար ռուբլով):