Մամուլ

Ադրբեջանցիները հրադադարը խախտել են Ներքին Հանդի ուղղությամբ

Ադրբեջանցիները հրադադարը խախտել են Ներքին Հանդի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժն այսօր երեկոյան կրակել է Սյունիքի մարզի Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ, տեղեկությունը Bavnews.am-ին հայտնեց Ներքին Հանդի համայնքապետ Խաչիկ Բաղդասարյանը։

«Մի 10-15 րոպե կրակել են։ Այս պահի դրությամբ հանգիստ վիճակ է»,- ասաց նա։

nerqin hand 2

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ:

Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան:

Կիսվել