Գյումրիում կտրել են 60-ամյա կնոջ պարանոցը
Գյումրիում կտրել են 60-ամյա կնոջ պարանոցը
Գյումրու Շիրակացի փողոցի շենքերից մեկում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտնաբերվել է 60-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում սուր-կտրող ծակող առարկայից ստացած հարվածի հետքերով։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը։

Ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 11։50-ին։
60-ամյա կինը աշխատում էր Գյումրու Սովխոզի մանկապարտեզում՝ «Հենզել եւ Գրետել» ՀՈԱԿ-ում՝ որպես հավաքարար։
Դեպքի առնչությամբ ընթանում է քննություն։