ՄամուլՏեսանյութ

Ի՞նչ անել՝ օդային տագնապ լսելու դեպքում (Տեսանյութ)

Ի՞նչ անել՝ օդային տագնապ լսելու դեպքում (Տեսանյութ)

ՀՀ ԱԻ նախարարը ֆեյսբուքյան իր էջում իրազեկող տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ.

Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները (պատսպարաններ) թաքստոցներ են, որոնք նվազեցնում են հարվածային ալիքի ուժգնությունը: Այդ կառույցների կարևորությունն էլ ավելի է զգացվում պատերազմական պայմաններում:

Պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում:

Բնակչության պատսպարման հաշվարկումն իրականացվում է համայնքների ղեկավարության կողմից: Ամբողջ տեղեկատվությունն ամփոփվում է, ուղարկվում է Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններ:

Իմ և փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականներով ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից կազմված խմբերը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատակիցների ուղեկցությամբ պարբերաբար իրականացնում են բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների և նկուղների ուսումնասիրություն:

Լուսանկարում են տարածքը, վիճակի մասին տեղեկացնում վերադասին, նրանք էլ, իրենց հերթին, իրավիճակը ներկայացնում են ՏԻՄ-երին, առկա թերությունները վերացնելու համար:

Որպես պատսպարան ծառայում են նաև մետրոպոլիտենի կայարնները, գետնանցումները, դպրոցների ու մանկապարտեզների նկուղային հարկերը:

Բնակչության իրազեկումը տեղի է ունենում ՏԻՄ-երի կողմից: Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվում են թեմատիկ վարժանքներ:

Տեսանյութը ստորև

Կիսվել