Ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Ազգային ժողովի շենքի մոտ (Տեսանյութ)
Ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Ազգային ժողովի շենքի մոտ (Տեսանյութ)
Այսօր առավոտից ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված Ազգային ժողովի շենքի մոտ: Նրանք վահաններով զինված պատ են կազմել ու փակել դեպի Դեմիրճյան փողոց մտնող ճանապարհը:
Ենթադրվում է, որ դրանով ապահովում են պատգամավորների անարգել մուտքը Ազգային ժողովի շենք: Սպասվում է, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա կիրականացնեն ԱԺ շենքի մոտ:
Հիշեցնենք, որ երեկ բազմաթիվ քաղաքացիներ փակել էին Բաղրամյան պողոտան և բողոքի ակցիան էին իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք վանկարկում էին «Նիկոլ դավաճան»։ Այսօր եւս քաղաքացիները սկսել են հավաքվել ԱԺ շենքի մոտ:
Տեսանյութը ստորև