Մամուլ

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է 19-ամյա Էդմոն Սարգսյանը․ նա մեկ տարվա ծառայող էր (ֆոտո)

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է 19-ամյա Էդմոն Սարգսյանը․ նա մեկ տարվա ծառայող էր (ֆոտո)

Սեպտեմբերի 13-ի գիշերն ադրբեջանական կողմի սանձաձերծած ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Էդմոն Սարգսյանը։ 19-ամյա Էդմոնը Երեւանից էր, ապրում էր Հաղթանակ թաղամասում։

Նա սովորում էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչության բաժնում, ուսանողական խորհրդի անդամ էր։

ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի անդամ էր, հումորով, կատակասեր ու կենսուրախ․ այսպես են նկարագրում Էդմոնին ճանաչողները։

edmon sargsyan

Քույրը վերջերս էր ամուսնացել, Էդմոնն էլ արձակուրդի ժամանակ եկել էր մասնակցելու հարսանիքին»,- News.am-ի հետ զրույցում ասաց Էդմոն Սարգսյանի դասղեկ Ռուզաննա Հակոբյանը։

Էդմոնը նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել բանակ, ծառայում էր Ջերմուկի զորամասում։

Կիսվել