Մամուլ

Ուղղակի ձեռքերը ոլորեցին, տարան. Զովունիում բերման են ենթարկել տրանսպորտի վատ աշխատանքի դեմ բողոքող բնակչուհուն

Ուղղակի ձեռքերը ոլորեցին, տարան. Զովունիում բերման են ենթարկել տրանսպորտի վատ աշխատանքի դեմ բողոքող բնակչուհուն

News.am-ը գրում է․ Զովունիում քաղաքացիները բողոքի ակցիա են իրականցրել տրանսպորտի թանկացման դեմ: Ոստիկանները բերման են ենթարկել Զովունիի բնակչուհի Անուշ Զուրաբյանին:

News.am-ի հետ զրույցում Զովունիի բնակչուհի Կարինե  Գեւորգյանը պատմեց, որ հունիիսի 25-ից գյուղում դդադարեցրել են տրանսպորտի աշխատանքը, այն պատճառաբանությամբ, թե հուլիիս 1-ից նոր տրանսպորևտ են տրամադրելու, սակայն այդպես էլ չտրամադրեցին:

«Այդ ընթացքում միայն 12 համարի տրանսպորտն էր գործում, որով մենք յոլա էինք գնում, հիմա  դաէլ հանեցին, 2 օրընդհանրապես տրանսպորտ չունեինք, ոտքով էին բնակիչները գնում, գալիս: Դիմեցինք  համայնքապետարան, որ տրանսպորտ տրամադրեն գոնե մինչեւ Դավթաշեն, դա էլ մի քանի օր գործելուց  հետո  դուրս եկավ:

parekayin

Հետո Գագիկ Ծառուկյանին դիմեցինք, որ տրանսպորտ տրամադրի, հիմա այդ երթուղայինները տրամադրել են մինչեւ Դավթաշեն,ա յն էլ 200 դրամով: Հիմա մենք օրը կարող է 5 անգամ գնանք ու գանք, երեխաներին խմբակի ենք տանում, աշխատանքի ենք գնում, մեր աշխատավարձը նույնիսկ ճանապարհածախսին չի հերիքի:

Մեր պահանջն է, որ մեզ մինչեւ Դավթաշեն 100 դրամով տրանսպորտ տրամադրեն»,-ասաց նա:

Կարինեն ասաց, որ առանց այդ էլ գյուղն ունի ջրի, աղբբահանության, էլեկտրաէներգիայի, ճանապարհների խնդիր, հիմա էլ ավելացավ տրանսպորտի խնդիրը:

«Այսօր բողոքի ակցիա ենք իրականացրել, ոստիկանները հավաքվեցին, մի կնոջ էլ բերման ենթարկեցին նրա համար, որ փակել էր ավտոբուսի ճանապարհը, ուղղակի ձեռքերը ոլորեցին, տարան: Մինչեւ հիմա դեռ ազատ չեն արձակել, մենք պահանջում ենք ազատ արձակել: Մեր բողոքի ակցիան կշարունակենք երկուշաբթի առավոտյան»,-ասաց նա:

Կինը նշեց, որ իրենք կբողոքեն այնքան, մինչեւ հարցը լուծում ստանա:

Կիսվել